Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը կարող է Պաշտպանության նախարարությունում բարձր պաշտոնի նշանակվել, գրել է «Իրավունք» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Գրիգորյանը հավակնում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին։
Գրիգորյանը մոտ 8 տարի՝ 2018 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսի 13-ը, զբաղեցրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Պաշտոնից ազատվելուց հետո ԶԼՄ-ները գրել էին, որ նրան առաջարկվել է զբաղեցնել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, որից Գրիգորյանը հրաժարվել էր։
Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնել էին, որ արևմտյան երկրները պնդել են Գրիգորյանին ուժային կառույցներից մեկում առանցքային պաշտոնի նշանակելու հարցում։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ներկայում զբաղեցնում է Էդվարդ Ասրյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






