Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:07

Իշխանությունը մտադիր չէ առաջիկայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել․ Հարությունյան

Իշխանությունը մտադիր չէ առաջիկայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել․ Հարությունյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն առաջիկայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունեն։ Այս մասին նա նշել է Լեհաստանի հանրային հեռուստաընկերությանը (TVP) տված հարցազրույցում։

Պատասխանելով պնդումներին, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումն ստանձնել է եվրոպական ինտեգրման գործընթացը տորպեդահարելու նպատակով՝ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է տարանջատել եվրոպական ինտեգրումն ու Եվրամիությանն անդամակցությունը։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը», միանշանակ, կողմ է եվրոպական ինտեգրմանը և պատրաստվում է նախաձեռնողական քաղաքականություն վարել այդ ուղղությամբ՝ ներկայացնելով օրենսդրական առաջարկություններ, որոնք կմոտեցնեն Հայաստանի և ԵՄ օրենսդրությունները, կնպաստեն տնտեսության դիվերսիֆիկացմանն ու պետական ինստիտուտների աշխատանքի բարելավմանը։

Անդրադառնալով ԵՄ անդամակցության հեռանկարին՝ Հարությունյանը նշել է, որ եվրոպամետ շրջանակներում ևս մտահոգություններ են հնչում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ այդ հայտարարություններից պարզ է դարձել, որ իշխանություններն առաջիկայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունեն։

Հարությունյանը նաև պնդել է, որ իշխանությունները, քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված օրենքի նախագիծն ընդունելով, կանխել են ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը։

2025 թվականի մարտին ԱԺ-ն ընդունել էր ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք։ 2026-ի օգոստոսի վերջին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ժամանակներս մտադիր է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել։ Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է և կոչ էր արել Երևանին ավելի արագ կողմնորոշվել ընտրության հարցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+