Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:17

Գարեգին Բ-ի գործով դատախազն ազատվել է աշխատանքից․ ԶԼՄ

Գարեգին Բ-ի գործով դատախազն ազատվել է աշխատանքից․ ԶԼՄ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամի գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Գլխավոր դատախազությունը News.5tv.am-ին հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ աշխատանքից ազատվելը կապված չէ կաթողիկոսի գործի հետ։ Գերատեսչությունից ընդգծել են, որ հենց Գալստյանն է հարուցել հանրային քրեական հետապնդումը և մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկել դատարան։

News.5tv.am-ը, հղում անելով աղբյուրին, հայտնում է, որ ի սկզբանե Գլխավոր դատախազության ղեկավարությունը Գալստյանին ասել է, որ գործն «անհեռանկար է» և կկարճվի նախաքննության փուլում, ուստի նա ստիպված չի լինի դատարանում հրապարակայնորեն պաշտպանել մեղադրանքը։

Լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով՝ գործն, այնուամենայնիվ, ուղարկվել է դատարան, ինչից հետո Գալստյանը որոշել է ազատման դիմում ներկայացնել։ Աղբյուրը նրա որոշումը կապել է դատարանում մեղադրանքը պաշտպանել չցանկանալու հետ։ Գլխավոր դատախազությունը հերքել է այս վարկածը։

News.5tv.am-ի տվյալներով՝ գործով հանրային մեղադրող է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը։

Վահագն Մելիքյանը Գարեգին Բ-ի գործով երրորդ դատավորն էր, որը հրաժարվել էր գործի քննությունից։ Նա վարույթ չէր ընդունել Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամի վերաբերյալ քրեական գործը և այն ուղարկել էր Վճռաբեկ դատարան՝ տարածքային ընդդատության հարցը լուծելու համար։

Գործով առաջին դատավորն ինքնաբացարկ էր հայտնել, երկրորդը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը, կասկածի տակ էր դրել Գարեգին Բ-ի և վեց հոգևորականի գործի տարածքային ընդդատությունը և գործն ուղարկել էր Երևանի քրեական դատարան։ Գարեգին Բ-ի պաշտպանները պնդում են, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզում։

Գարեգին Բ-ին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամի մեղադրում են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) պաշտոնավարման վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։

Փետրվարին դատախազությունը Գարեգին Բ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել և արգելել նրա ելքը Հայաստանից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+