Ռուս փաստաբան Ալեքսեյ Կալուգինը կոչ է արել քննարկել Սանկտ Պետերբուրգի Գորոխովայա փողոցում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի պատվին տեղադրված հուշատախտակի ապամոնտաժման հարցը, գրել է փաստաբանը Telegram-ի իր ալիքում։
«Նպատակահարմար եմ համարում նաև բարձրացնել Սանկտ Պետերբուրգի Գորոխովայա փողոցում Հեյդար Ալիևի հուշատախտակի ապամոնտաժման հարցը։ Մեր քաղաքում նման աղբի տեղը չէ»,- գրել է Կալուգինը։
Հուշատախտակը տեղադրվել է 2005 թվականին Գորոխովայա փողոցի թիվ 6 շենքի ճակատին՝ Սանկտ Պետերբուրգի կառավարության որոշմամբ։ Գրության համաձայն՝ այդ շենքում գործող ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցում Ալիևը սովորել է 1949-1950 թվականներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







