Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:00

Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո․ ՀԿԿ

Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո․ ՀԿԿ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ գերատեսչության՝ այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։

Նրանց մեղադրում են առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնել է, որ իր եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի 21։00-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում։ Նա նաև ավելի վաղ հայտնել էր, որ մոտ 2 շաբաթ առաջ հայրը սրտի միջամտության էր ենթարկվել։

Իրավապահները նախկին նախագահին, նրա ավագ որդուն և ևս 8 անձի տարբեր դրվագներով, բայց մեկ քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ էին առաջադրել։ Այսօր առավոտյան ՀԿԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ հայր և որդի Քոչարյանները ձերբակալված են։ Քոչարյանի գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Կարդացեք նաև՝

Իրավապահները խուզարկում են Քոչարյանների տունը. ինչ է հայտնի այս պահին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+