Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:13

Իրանի դեմ պատերազմը սպառել է ԱՄՆ առանցքային հրթիռների պաշարները. CSIS

Իրանի դեմ պատերազմը սպառել է ԱՄՆ առանցքային հրթիռների պաշարները. CSIS
A Patriot missile battery sits on an overlook at a Turkish army base in Gaziantep, Turkey, Feb. 4, 2013. U.S. Deputy Secretary of Defense Ashton B. Carter was visiting the area to view Patriot missile batteries installed with assistance from U.S. Service members. U.S. and NATO Patriot missile batteries and personnel deployed to Turkey in support of NATO?s commitment to defending Turkey?s security during a period of regional instability. (DoD photo by Glenn Fawcett/Released)

Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն օգտագործել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության առանցքային համակարգերի պաշարների զգալի մասը, ինչը կարող է սահմանափակել այլ տարածաշրջաններում նոր հակամարտություններին արձագանքելու Վաշինգտոնի հնարավորությունները, հետևում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) գնահատականից։

Կենտրոնի հաշվարկներով՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում սպառել է պատերազմից առաջ ունեցած Patriot և THAAD հակահրթիռային համակարգերի կալանիչների, ինչպես նաև PrSM հրթիռների պաշարների շուրջ կեսը։ Tomahawk և JASSM թևավոր հրթիռների, ինչպես նաև SM-2, SM-3 և SM-6 ծովային հրթիռների պաշարները նվազել են մոտ մեկ երրորդով։

CSIS-ի գնահատմամբ՝ առկա սպառազինության պաշարները բավարար են Իրանի դեմ գործողությունները շարունակելու համար, սակայն նոր խոշոր հակամարտության դեպքում կարող են առաջանալ լուրջ ռիսկեր։ Հիմնական մտահոգությունը կապված է ոչ թե Իրանի դեմ ընթացիկ գործողությունների, այլ Չինաստանի, Ռուսաստանի կամ Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր նոր հակամարտության առաջացման հետ։ Նույն սպառազինությունն անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ու դաշնակիցների պաշտպանության համար։

CSIS-ի մեկ այլ գնահատականի համաձայն՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն կարող էր օգտագործել Patriot, THAAD և SM-3 համակարգերի նախապատերազմյան պաշարների ավելի քան կեսը։ Կենտրոնը հայտնել է նաև, որ THAAD համակարգի մեկ կամ մի քանի AN/TPY-2 ռադարներ վնասվել են։

Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան ուժերը կիրառել են 13 629 հարվածային զինամթերք՝ ավելի քան 13 հազար թիրախի դեմ, այդ թվում՝ հունիսի 10-ին Իրանի դեմ հարվածների հերթական ալիքի ժամանակ արձակվել է 49 Tomahawk հրթիռ։ CSIS-ը ԱՄՆ ռազմական արշավի ընդհանուր արժեքը գնահատել է 34-42 մլրդ դոլար։

CSIS-ի հաշվարկներով՝ Tomahawk, THAAD և Patriot հրթիռների պաշարները նախապատերազմյան մակարդակին վերադարձնելու համար կպահանջվի առնվազն երեք տարի։ SM-3 և SM-6 հրթիռների պաշարների համալրումը կարող է տևել շուրջ երկու տարի։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արդեն սկսել է ընդլայնել արտադրական հզորությունները։ Lockheed Martin-ի հետ կնքված համաձայնագրով նախատեսվում է Patriot համակարգերի PAC-3 MSE կալանիչների տարեկան արտադրությունը շուրջ 600-ից հասցնել 2 հազարի։ Յոթամյա գնումների ծրագիրը պետք է արտադրողներին երկարաժամկետ պատվերներ ապահովի և հնարավորություն տա ընդլայնել մատակարարման շղթաները։

Պենտագոնը նախատեսում է նաև երկարաժամկետ պայմանագրեր կնքել Tomahawk և Standard Missile ընտանիքի հրթիռների արտադրության համար։ ԱՄՆ ցամաքային զորքերի՝ 2027 ֆինանսական տարվա բյուջետային հայտով 31,8 մլրդ դոլար է նախատեսված առանցքային ցամաքային հրթիռային համակարգերի, այդ թվում՝ Patriot, THAAD և PrSM ծրագրերի համար։

Սակայն նույնիսկ պատվերների կտրուկ ավելացումը թույլ չի տա արագ վերականգնել պաշարները։ Շատ համակարգերի արտադրական գծերը տասնամյակներ շարունակ նախատեսված են եղել համեմատաբար փոքր խմբաքանակների արտադրության համար, իսկ արտադրական հզորությունների ընդլայնումը պահանջում է նոր արտադրամասերի ստեղծում, մասնագետների պատրաստում, ինչպես նաև հրթիռային շարժիչների, ուղղորդման համակարգերի և պայթուցիկ նյութերի արտադրության ծավալների ավելացում։

ԱՄՆ-ն չի հրապարակում հրթիռների պաշարների ճշգրիտ ծավալները, ուստի սպառված զինամթերքի մասնաբաժնի վերաբերյալ ներկայացված թվերը CSIS-ի փորձագիտական գնահատականներն են։ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ էին սկսել 2026 թվականի փետրվարի 28-ին։ Հունիսի 17-ին կողմերը ստորագրել էին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ հուշագիր, որի արդյունքում պատերազմի առաջին փուլը տևել էր շուրջ երեքուկես ամիս։ Սակայն հուլիսի 7-ին ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել էին փոխադարձ հարվածները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+