Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:41

6 նիստ, 8 թեկնածու․ ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների քննարկումները շարունակվում են

6 նիստ, 8 թեկնածու․ ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների քննարկումները շարունակվում են

9-րդ գումարման Ազգային ժողովն արդեն շուրջ 48 ժամ քննարկում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, սակայն առկա 12 հանձնաժողովից առայժմ քննարկվել են միայն 8-ի նախագահների թեկնածությունները։

Թեկնածուներն առաջադրվում են համամասնական բաշխման (Դոնթի մեթոդի) սկզբունքով, որի համաձայն՝ հանձնաժողովներում ղեկավար պաշտոնները բաշխվում են իշխող խմբակցության և ընդդիմության միջև՝ ըստ ստացած մանդատների թվի։

Այս ընթացքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է իր 6 թեկնածուին, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ 2, իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից 1 թեկնածուի քննարկումը շարունակվում է։

Արդեն քննարկված թեկնածուներն են․


Վիլեն Գաբրիելյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով)

Արուսյակ Ջուլհակյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով)

Հայկ Ֆարմանյան — «Ուժեղ Հայաստան» (Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով)

Արման Եղոյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով)

Բաբկեն Թունյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով)

Դավիթ Ղազինյան — «Ուժեղ Հայաստան» (Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով)

Սարգիս Խանդանյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով)

Սիսակ Գաբրիելյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով)

Նյութի հրապարակման պահին ընթանում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Լիլիթ Գալստյանի (Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով) քննարկումը։

Քննարկմանը դեռ պետք է ներկայացվեն հետևյալ թեկնածուները․

Լուսինե Բադալյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով)

Նազելի Բաղդասարյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով)

Տրդատ Սարգսյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով)

Խորհրդարանում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկումները մեկնարկել էին օգոստոսի 10-ին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ քննարկումների երկարաձգումը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ խորհրդարանն առաջիկայում պետք է անցնի նաև Կառավարության կառուցվածքի և ծրագրի քննարկմանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը բանակցում է ընդդիմադիր խմբակցությունների հետ Ազգային ժողովի ձևավորման գործընթացն արագացնելու համար։ Եթե խորհրդարանը չհասցնի ընտրել հանձնաժողովների նախագահներին, հանձնաժողովները նիստեր կգումարեն և կընտրեն փոխնախագահներ, որոնք ժամանակավորապես կկատարեն նախագահների պարտականությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+