Քառօրյա պատերազմի ժամանակ և հետո «Քաղաքացիական պայմանագիրը» ընդդիմադիր կուսակցություն էր՝ շատ ավելի սկզբունքային, քան այսօրվա ընդդիմությունը, բայց այդ օրերին ՔՊ-ն չէր պահանջում այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի՝ օրինակ Պաշպանության նախարարի հրաժարականը։ Այսօր Ազգային Ժողովում հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Փոխարենը՝ գնացինք Մարտակերտ ու խրամատ փորեցինք։ Իսկ այսօր փոխարենը խրամատ փորեն՝ պահանջում են Արսեն Թորոսյանի հրաժարականը»,-ասաց Հակոբյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






