Վստահաբար պարկեշտ մարդ եք ու ինձ վրա պարկեշտ մարդու տպավորություն եք թողել։ Տեսնում եմ՝ վատ եք զգում հիմա՝ փորձելով հիմնավորել անհիմնավորելին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար դադար վերցնելու մասին։
«Դուք բերել եք շատ լավ նախագիծ, որը որոշակի կլուծի այն ծանրաբեռնավծությունն ու սոցիալական լարվածությունը, որ կա։ Մարդիկ իրենց կամքով չեն մեկուսացել կամ նքնամեկուսացել, սա պատերազմ է։ Հիմա մենք կողմ ենք և, վերջապես, այդ մարդիկ ստացան դրական ազդակ, որ իրենք մենակ չեն, երբ իրենք մեկուսացվել են պետությունն իրենց մասին հոգ է տարել, կատարել է իր պոզիտիվ իրավունքը», — հայտարարեց Զոհրաբյանը։
Նա նկատեց, որ ԱԺ ամբիոնից կառավարության ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով ասել են, որ փողի խնդիր չունեն, հետևաբար հասկանալի չէ, թե ինչու այս հարցը մինչև ԱԺ գալը չի քննարկվել և համաձայնեցվել կառավարության հետ։
«Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ջրելու տաբերակ է, ինչո՞ւ, որովհետև այնպիսի բարձիթողի վիճակ է՝ ոչ մեկս չգիտենք, թե վաղն ինչ թվեր կունենանք՝ մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների, բայց ինչ թիվ էլ ունենանք, պետությունը պարտավոր է այդ մարդկանց մասին հոգ տանելու», — ասաց Զոհրաբյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






