Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:32

Վարչապետի թիմում դժգոհ են նրա որոշումների անակնկալ փոփոխություններից․ ԶԼՄ

Վարչապետի թիմում դժգոհ են նրա որոշումների անակնկալ փոփոխություններից․ ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմում դժգոհ են նրա՝ անակնկալ որոշումների փոփոխությունից, որով լարվածության մեջ է պահում ոչ միայն հանրությանը, այլև իրենց, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դժվարանում են հասկանալ վարչապետի քաղաքական և կադրային որոշումների տրամաբանությունը։

Մի շարք նշանակումներ իրականացվում են արագ և առանց նախնական քննարկումների, ինչը թիմում անորոշություն է առաջացնում, պատմել է թերթը։ Լրատվականի տվյալներով՝ վերջին ամիսներին քննարկումների առիթ են դարձել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ խորհրդարան տեղափոխվելը, ինչպես նաև կադրային այլ փոփոխություններ։

Թերթի փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում որոշված էր, որ «Արարատցեմենտի» կառավարիչ է նշանակվելու Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, որն արդեն պատրաստվում էր տեղափոխմանը, սակայն կառավարության նիստից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։

Փաշինյանն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հայտնել է, որ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ է նշանակվելու վարչապետի օգնական, Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Իշխանական կուլիսներում սա դիտարկվում է որպես ազդակ, որ Փաշինյանը շարունակում է անձամբ և վերջին պահին վերաձևել թիմի ներսում ազդեցության բաշխումը։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+