Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:01

Ալեքսանյանի գործով քննչական խումբը բաղկացած է ռեկորդային՝ 100-ից ավելի քննիչից

Ալեքսանյանի գործով քննչական խումբը բաղկացած է ռեկորդային՝ 100-ից ավելի քննիչից

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքի երկարաձգման միջնորդությունն ակնհայտ անհիմն է, հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ քննչական խումբը բաղկացած է ռեկորդային՝ 100-ից ավելի քննիչից։ Նա նաև հայտնել է, որ Ալեքսանյանը «պատվով կրում է այս զրկանքները, ապօրինի քաղաքական հետապնդումները»։

«Ժպիտը դեմքին, տրամադրությունը տեղը, կամքը տեղը, ոգին տեղը, որևէ մտահոգվելու առիթ չի տալիս»,- նշել է Վարդևանյանը։

Ալեքսանյանի գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 31-ին՝ ժամը 9։20-ին։

Վարդևանյանը նաև հայտնել է, որ որպես Ալեքսանյանի պաշտպան՝ իր վերջին դատական նիստն էր։

«Վաղը ներկայացնելու եմ միջնորդություն Փաստաբանների պալատին՝ իմ արտոնագիրը կասեցնելու մասին»,- հավելել է փաստաբանը։

Ալեքսանյանի փաստաբան Լիաննա Գասպարյանը դատական նիստի ընդմիջման ժամանակ հայտարարել է, որ 2 ժամից ավելի հարցեր են ուղղվել քննիչներին, որոնց պատասխանները վերացական էին։

«Որևէ հստակ պատասխան չկա, թե ինչի հիման վրա, ինչ փաստական հիմնավոր տվյալի վրա պետք է Ալեքսանյանին ևս երկու ամիս պահել կալանքի տակ»,- ասել է փաստաբանը։

Անդրադառնալով դատական նիստից ակնկալիքներին՝ Գասպարյանը շեշտել է, որ Ալեքսանյանը քաղբանտարկյալ է, որի նկատմամբ շատ ավելի խիստ են վերաբերվում։ Այնուամենայնիվ, նա արդարադատության հույս է հայտնել։

Ալեքսանյանին հունիսի 3-ին 2 ամսով կալանավորել էին նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ կասկածով։ Նրան վերագրվող վարույթով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 37 անձի նկատմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+