«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հաստատել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Իրավապահները ձերբակալել էին Ալեքսանյանին հունիսի 2-ին: Նա անցնում է նախընտրական հավաքներին ենթադրյալ մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործով:
Ալեքսանյանի փաստաբան Լիանա Գալստյանը ներկայացված միջնորդությունն «ակնհայտ անհիմն» է որակել՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածն ինչպես փողերի լվացման, այնպես էլ Քրեական օրենսգրքի մյուս դրվագով։
«Քրեական վարույթում չկա գեթ մեկ փաստական տվյալ, չունենք գեթ մեկ անձի ցուցմունք, հարցաքննված շուրջ 150 վկայից որևիցե մեկը չի նշել իր ցուցմունքը, որ իբրև թե Ալեքսանյանն իրեն նյութապես շահագրգռել է, որպեսզի մասնակցի հավաքներին։ Այս պայմաններում խոսել վերջինիս նկատմամբ որպես այդպիսին ամենածանր հարկադրանքի միջոց կիրառելու մասին՝ ակնհայտ է, թե ինչի հետ գործ ունենք․ սա հերթական քաղաքական հետապնդում է»,- նշել է նա։



























