ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետիսյանն առաջիկայում կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվել Արտաքին գործերի նախարարություն, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ կառավարությունում քննարկվում է նրա նշանակման հարցը, և համապատասխան հանձնարարական է տրվել ԱԳՆ-ում գտնել այնպիսի հաստիք կամ պաշտոն, որտեղ հնարավոր կլինի օգտագործել նրա փորձը արտաքին տնտեսական ու գործարար կապերի զարգացման ուղղությամբ։ Վերջնական որոշում դեռևս չկա։
Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Ավետիսյանն Արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Արման Բոշյանի կինն է, սակայն թե որքանով է այս հանգամանքն ազդում կադրային քննարկումների վրա, մեկնաբանություն չկա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






