ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը։
Ինչպես հաղորդվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում, Արթուր Վանեցյանը պատասխանել է լրատվամիջոցներին և կուսակիցներին հուզող հարցերին։
Մասնավորապես՝ Վանեցյանը նշել, թե երբեք իր մտքով չէր անցնի, որ կզբաղվի քաղաքականությամբ և կուսակցություն կղեկավարի, բայց պետությունը գտնվում է ծայրահեղ վիճակում և ներկայիս իրողություններն ու դրա հետ կապված նրա մտավախությունները ստիպել են գնալ այդ քայլին։
Վանեցյանը հիշեցրել է, ավելի քան 20 տարի ծառայել է ազգային անվտանգության համակարգում։
«Երկիրն այսօր իսկապես գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց, որ ներկայիս ղեկավարներն այդ ծանր իրադրությունում ի վիճակի չեն արդյունավետ կառավարում իրականացնել, ինչի հետևանքով մենք հայտնվել ենք այսպիսի ծանր կացության մեջ»,-ասել է Վանեցյանը։
Վանեցյանը նշել է, որ քաղաքականությամբ զբաղվելու հիմնական նպատակը երկրի քաղաքական կյանքի առողջացումն է եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






