ՀՀ 4 շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել 2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում, տեղեկացրել է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Ըստ հրապարակման՝ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակել է 12.5 միավոր և կիսել 3-5-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը
ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 13 միավոր և կիսեց 4-6-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, տեղեկացրել են ֆեդերացիայից։
Մանվել Վարդանյանը դարձել է փոխչեմպիոն։ Նա 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:
Սոֆիա Բաղրամյանը նվաճել է բրոնզե մեդալ: Սոֆիան 18 հնարավորից վաստակել է 13 միավոր:
Ավելի վաղ Բաղրամյանը դարձել էր Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնության մինչև 10 տարեկանների փոխչեմպիոն։





































