Այսօր համացանցում հրապարակվել են նոր կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները, ինչը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության խախտում։
«Վստահաբար բարոյական հարված է հասցվել նաև մահացածների հարազատներին» ,-ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը նշում է, որ կուսակցությունը դատապարտում է այս արարքը և գտնում, որ դրանում առաջնահերթ մեղավոր է պարետատունը, որի բացթողնման ուղղակի հետևանքն է տեղեկությունների արտահոսքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






