Ռուսաստանը կշարունակի առաջատար դեր խաղալ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրի Պանտելինը:
Դիվանագետը ելույթ է ունեցել «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը» համաժողովի մասնակիցների համար: Պանտելինի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև այս ոլորտում համագործակցությունը բեղմնավոր է, երկարաժամկետ և շարունակական:
«Էներգետիկ անվտանգությունն այն հարցն է, որում Ռուսաստանն առաջատար, ես կասեի՝ ամենակարևոր դերն է խաղում ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Եվ մեր բեղմնավոր, երկարաժամկետ համագործակցությունը կշարունակվի: Ռուսաստանը կշարունակի օգնություն ցուցաբերել որպես պատասխանատու և կարևոր գործընկեր»,- հայտարարել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







