Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:16

ՍԴ-ում հերքվել է ընտրակաշառքի մասին «փչված փուչիկը»․ Վարդևանյան

ՍԴ-ում հերքվել է ընտրակաշառքի մասին «փչված փուչիկը»․ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների գործի քննության ընթացքում չեն հաստատվել ընդդիմության հասցեին հնչեցված ընտրակաշառքների վերաբերյալ մեղադրանքները։

«Այն հայտարարությունը, որը տեղի էր ունեցել ընտրակաշառքների հետ կապված և որը զրպարտչական էր, վիրավորական, անընդունելի, հերքվեց Սահմանադրական դատարանում»,- ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատական նիստերի ընթացքում հրաժարվել է ընտրակաշառքների վերաբերյալ իր նախկին հայտարարություններից, իսկ «ամեն կերպ փչված փուչիկը» վերածվել է մի քանի առանձին դրվագի, որոնք, նրանց պնդմամբ, որևէ էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

Վարդևանյանն ընդգծել է, որ այդ դրվագները որևէ առնչություն չեն ունեցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ։ Նա նաև հավելել է, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ «արձանագրվել է, որ կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրական արդարադատություն»։

Նրա խոսքով՝ դատարանը չի հաղթահարել սեփական կազմի լեգիտիմության խնդիրը, իսկ ընտրախախտումների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած փաստարկները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացել։

Այսօր ավելի վաղ ՍԴ-ն մերժել էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները։

Ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ քվեարկության երկրորդ փուլ նշանակելու պահանջով Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան»,  «Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» դաշինքները, ինչպես նաև «Նոր ուժ», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները։ Գործի քննությունը տևել էր 6 օր, իսկ դատական նիստերի ընդհանուր տևողությունը կազմել էր շուրջ 50 ժամ։ Հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանը լսել էր դատավարության մասնակիցների ամփոփիչ ելույթները և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+