ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանն ԱԺ ամբիոնից դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, քարտուղար Արման Աբովյանին և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին:
«Դուք մշտապես խոսել եք մարդու իրավունքներից, մարդու հանդեպ հարգանքից, ատելության խոսքի բացառումից և այդ ամենի հետևանքով առաջացած խնդիրներից։ Ուրեմն, եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավորներ, որոնք լուրջ խնդիրներ ունեն, հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն, և դուք չեք կարողանում օգնել նրանց, դիմեք մեզ, մենք գիտենք լավ բժիշկների, որոնք այդ մարդուն ճիշտ ուղու վրա կդնեն:
Սա արդեն անթույլատրելի է, դաստիարակության բոլոր սահմանները և մարդկային պահելաձևիբոլոր կարմիր գծերը ձեր գործընկերն անցնում է , կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը»,- ասաց պատգամավորը:
Թե ում նկատի ուներ, Քրիստինե Պողոսյանը, այդպես էլ անուն չհնչեցրեց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






