Ազգային ժողովը հունիսի 3-ի արտահերթ նիստում ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը տարընթերցումների առիթ է դարձել։
Խորհրդարանից պարզաբանել են, որ թեև նախնական տարբերակով նախատեսվում էր հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սահմանել ոչ աշխատանքային, սակայն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա։ Ընդունված վերջնական տարբերակի համաձայն՝ հիշատակի այդ օրերը լինելու են աշխատանքային:
ԱԺ կայքում հրապարակված նախագծում դեռևս ներառված է հին տարբերակը, որտեղ այդ օրերը նշված են որպես ոչ աշխատանքային։ Օրենսդրական փոփոխության հեղինակն անկուսակցական պատգամավոր Գեղամ Նազարյանն է։
Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Սուրբ Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց, հաջորդող օրերը համարվում են ննջեցյալների հիշատակի օր։
2022 թվականին Տվուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանт Armenia Today-ին հայտնել էր, որ մեռելոցն աշխատանքային օր դարձնելը իշխանությունների՝ «հոգևոր պատնեշը փլելու շղթայի հերթական դեպքերից մեկն է»։






































