Հուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնել է ԱԺ կայքը։
Օրակարգում ընդգրկված են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցերը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրինագիծ, որի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենան միայն այն չափահաս քաղաքացիները, ովքեր վերջին տարվա ընթացքում շուրջ 6 ամիս ապրել են Հայաստանում:
ՔՊ-ում պարզաբանել են, որ առաջնորդվել են Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցելու օրինակով: Ըստ ԸՕ-ի՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած ու մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Կարդացեք նաև՝
«Իրենց համար է», «կողմ եմ», «հակասահմանադրական է». հարցում՝ ընտրական ցենզի մասին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







