Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

Սա արդարությունը վերականգնելու փորձ է․ Տոնոյանը՝ ՍԴ դիմելու մասին

Սա արդարությունը վերականգնելու փորձ է․ Տոնոյանը՝ ՍԴ դիմելու մասին

Ընտրությունների արդյունքներն ամփոփելու գիշերվանից սկսած՝ հենց այդ պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով պայքարելու է ժողովրդի ընտրելու իրավունքն իրացնելու համար և գնացել բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով, Սահմանադրական դատարանի շենքի մոտ հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։

«Այդ գործընթացն սկսել է Վարչական դատարան դիմելու գործընթացով, այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում-բողոք ներկայացնելով, հիմա արդեն հերթը ՍԴ-ինն է։ Մեր քաղաքական թիմը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հակված է բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու արդարության վերականգնման համար»,- նշել է նա։

Տոնոյանը հավաստիացրել է, որ ԲՀԿ-ի պայքարը շահի համար չէ, այլ ընտրողների իրավունքի իրացման վերականգնման մասին է։

«Նույն զինվորների քվեարկության հետ կապված տարատեսակ գրառումներ աչքովս ընկան, երբ մատնանշվել էին կոնկրետ այդ տեղամասերում խախտումների մասին։ Ընդ որում՝ այդ գործընթացի սխալ կազմակերպման պատասխանատվությունը ևս իշխանությունների ուսերին է, որովհետև եթե կոնկրետ զինվորների ընտրելու գործընթացը կանոնակարգվում է բանակի կողմից, պետք էր ընդամենը ճիշտ ժամանակին այդ ամենը կազմակերպել, որպեսզի նաև նույն այդ զինվորների ընտրելու իրավունքը չխաթարվեր»,- մեկնաբանել է Տոնոյանը։

Փաստաբան Արամ Օրբելյանը նշել է բազմաթիվ խախտումների մասին։

«Վարչական ռեսուրսի օգտագործումը հանդիսացել է հսկայական, ինչքան էլ տարօրինակ չլինի, ուրիշներին են մեղադրում, բայց միջազգային միջամտությունն անվանական էր հենց ՔՊ-ի օգտին»,- շեշտել է Օրբելյանը։

Նրա խոսքով՝ թեև միջազգային հանրությունը խոսել է այլ երկրների միջամտության մասին, սակայն իրենք են լայնորեն աջակցել իշխող ուժին։

Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների վերջնական արդյունքներով 18 քաղաքական ուժերից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+