Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:53
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել ՌԴ սահմանափակումները մեղմելու համար

ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել ՌԴ սահմանափակումները մեղմելու համար

Եվրոպական միությունը Հայաստանին 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն է հատկացրել՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով, հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։

Այս հատկացումը նախկինում հայտարարված 50 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի առաջին տրանշն է։ ԵՄ-ն ընդգծել է, որ որոշումը կայացվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից երկու շաբաթ անց։

Բրյուսելի փոխանցմամբ՝ աջակցությունն ուղղված է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և կուղեկցվի առևտրի դյուրացման ու հայաստանյան արտադրողների համար արտասահմանյան շուկաների հասանելիության ընդլայնման միջոցառումներով։

Լրացուցիչ օժանդակություն կստանան ռուսական սահմանափակումներից տուժած ճյուղերը, այդ թվում՝ ագրոպարենային հատվածը, ծաղկաբուծությունը և արտահանմանն ուղղված այլ ոլորտներ։ Խոսքն առևտրի խթանման, գործարար կապերի հաստատման և արտաքին շուկաներ դուրս գալու ծրագրերի մասին է։ Այս միջոցառումների իրականացումը կվերահսկի Տնտեսական դիմակայունության հարցերով ԵՄ-Հայաստան հատուկ աշխատանքային խումբը։

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է սատարել Հայաստանին՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ պետության։

«Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական օգնություն, այլև օգնում ենք Հայաստանին դյուրացնել առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ»,- նշել է Կոսը։

Ըստ ԵՄ պատվիրակության տվյալների՝ Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան՝ համագործակցության զարգացման հետագա քայլերը քննարկելու նպատակով։

Ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։ 

Լայենը հունիսի 4-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ միտված հայկական ագրոպարենային արտադրանքի՝ եվրոպական շուկա մուտքի հեշտացմանը։ Հունիսի 17-ին Financial Times պարբերականը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։

Հունիսին Հայաստանից Լատվիա էր արտահանվել 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել էր ռուսական շուկա։ 

Կարդացեք նաև՝ 

Ծաղիկները սպասում են ընտրություններին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+