Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:18

ՀՀ-ն ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան

ՀՀ-ն ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան

ՀՀ-ն ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։

«Բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության ճանապարհ կհարթի»,- գրել է նա X-ի էջում։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 19-ին փոխըմբռնման հուշագիր կստորագրվի Շվեյացրիայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ գործարքի ստորագրումից հետո կբացվի Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն կդադարեցնի իրանական նավահանգիստների ռազմածովային արգելափակումը։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հունիսի 13-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը, հավանաբար, վերջնականապես կստորագրվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Նույն օրը Թեհրանի գլխավոր բանակցողներից և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը X-ում գրել էր, որ Բեյրութի վրա Իսրայելի հարվածները ցույց են տվել, որ «ԱՄՆ-ն կա՛մ չունի իր պարտավորությունները կատարելու կամք, կա՛մ չունի դա անելու կարողություն»՝ զգուշացնելով, որ հարվածները կարող են վտանգել բանակցությունները։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ ԶԼՄ-ները մայիսի վերջին հայտնել էին , որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ Այս ֆոնին, սակայն, ԱՄՆ-ն և Իրանը շարունակել են հարվածներով փոխանակվել։ Հունիսի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Իրանի նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին և կկնքի վերջնական գործարք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+