ՌԴ իշխանությունները հնարավոր է սահմանափակվեն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ի գիտություն ընդունելով և հրաժարվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորելուց, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ Մոսկվան այս կերպ կդրսևորի իր վերաբերմունքը Փաշինյանի հակառուսական քաղաքականության նկատմամբ, ինչի մասին են վկայում նաև ընտրական խախտումների վերաբերյալ Ռուսաստանից հնչող տարբեր գնահատականները։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրություններից հետո Ռուսաստան կմեկնի և կհանդիպի Պուտինի հետ։
Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:
Փաշինյանը վստահեցրել էր, որ ընտրություններից հետո աշխատանքներ կտարվեն ԵԱՏՄ անդամ-երկրների հետ առաջացած հարցերը լուծելու համար։
Դիտեք նաև՝




































