ԱԺ նիստին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքվեց, թե ինչ է լինելու նիստի վարման և նիստերի ճակատագրի հետ, քանի որ այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով:
«Դա նշանակում է ի՞նչ, որ վարչապետը ընդամենն օրեր առաջ, կամ գուցե նույնիսկ շաբաթներ առաջ վարկակիր է եղել, և շատերը շփվել են նրա հետ: Օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրի, Մարուքյանը սուրճ էր խմում հետը, ձեզանից շատերը, հարգելի «իմքայլականներ», կոնտակտավոր եք եղել, մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են: Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց, որ այս հարցին ինքը պատասխանել է՝ նկատելով, որ հնարավորության դեպքում նորից կանդադառնա այդ հարցին։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղի եթերի միջոցով տեղեկացրեց, որ իր և ընտանիքի թեստի արդյունքները դրական են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







