Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:17

Գորիսի քաղաքապետն աշխատանքից ազատել է ՔՊ-ի հաղթանակը չապահոված պաշտոնյաներին. ԶԼՄ

Գորիսի քաղաքապետն աշխատանքից ազատել է ՔՊ-ի հաղթանակը չապահոված պաշտոնյաներին. ԶԼՄ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն աշխատանքից ազատել է մի շարք ենթակաների, որոնք չեն կարողացել ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, հայտնել է «Հրապարակ» թերթը։ 

Օրաթերթի տվյալներով՝ աշխատանքից զրկվել են քաղաքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը, խորհրդական Կարեն Ջավահիրյանը, օգնականը և Խնձորեսկի վարչական ղեկավարը։

Աղբյուրները նշում են, որ Առուշանյանը տեղամասերում նշանակել էր պատասխանատուներ, որոնք վստահեցրել էին, թե իշխող կուսակցությունը բարձր արդյունքներ է գրանցելու, սակայն ընտրությունների քվեարկության պատկերը մեծ անակնկալ է դարձել։

Թերթի տեղեկություններով՝ կադրային հեռացումները կրելու են շարունակական բնույթ, և քաղաքապետը մտադիր է պատժել բոլոր նրանց, ովքեր թերի են կատարել իրենց առջև դրված խնդիրը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում, ըստ ԶԼՄ-ների, «Քաղաքացիական պայմանագիրը» դժգոհ էր վերադարձել Սյունիք կատարած այցից, քանի որ այդքան էլ դրական ընդունելության չէր արժանացել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ հենց Առուշանյանն է մեծ աշխատանք տարել Սյունիքում կայացած հանրահավաքների ներկայացվածության համար, ումից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենագոհն էր։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին ԱԺ ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%): Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

ԲՀԿ-ն, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Նման պահանջներով էին հանդես եկել «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Զանգվածային խախտումների մասին հայտարարել էին նաև «Միասնության թևեր», «Բոլորին դեմ եմ» կուսակցությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+