Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

Չկա իրավական հիմք․ ՀԿԿ-ն «Իմ քայլը» հիմնադրամի՝ բարեգործության արգելքը խախտելու մասին

Չկա իրավական հիմք․ ՀԿԿ-ն «Իմ քայլը» հիմնադրամի՝ բարեգործության արգելքը խախտելու մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մեկնաբանել է նախընտրական շրջանում «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ «Անկախ դիտորդ» կազմակերպության հաղորդումները։

Ապրիլին «Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել էր, որ նախընտրական շրջանում բարեգործական արգելքի խախտման հայցով դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 դրվագով։ Ըստ հայցի՝ Հակոբյանի հիմնադրամը, որն ասոցացվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության հետ, մի շարք միջացառումների կազմակերպումն է ֆինանսավորել։ Դա, ըստ կազմակերպության, առնվազն վարչական իրավախախտում է։

«Իմ քայլը» հիմնադրամում հանցագործությունների հատկանիշներով ոչինչ չենք հայտնաբերել, չկա որևէ իրավական հիմք, որպեսզի նախաձեռնվի քրեական վարույթ, ԱԺ-ում լրագրողներին ասել է Նահապետյանը։

Նրա խոսքով, եթե անգամ հիմնադրամն ասոցացվում է վարչապետի հետ, ապա դա իրենից ենթադրում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված զանցանք և չի գտնվում Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության տիրույթում։

Ի պատասխան «Անկախ դիտորդի» դիմումի՝ Հակոբյանն ապրիլի 27-ին հայտարարել էր, որ դիտարկում է «Անկախ դիտորդ» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հաղորդում ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև կազմակերպության դեմ հայցադիմում ներկայացնելը՝ հիմնադրամի գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման պահանջով։

Վարչական դատարանը մայիսի 12-ին վերադարձրել էր Հակոբյանի գլխավորած հիմնադրամի դեմ հայցը՝ այն փոփոխելու և նորից ներկայացնելու ցուցումով։

Իոաննիսյանը մայիսի 29-ին հայտարարել էր, որ նախընտրական շրջանում բարեգործության արգելքի ենթադրյալ խախտումների հետ կապված «Իմ քայլի» դեմ փոփոխված հայցադիմումը պատրաստվում են ներկայացնել դատարան։

Ավելի ուշ՝ հունիսի 11-ին, դատարանը վարույթ է ընդունել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդական ինստիտուտների ամրապնդման ՀԿ-ների փոփոխված՝ հունիսի 2-ին մուտքագրած հայցադիմումը։

ՀԿ-ները հայցով պահանջել են Հակոբյանին տուգանել նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով։ Նախնական դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:50-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում։

Թարմացված է՝ 16.06.2026 | 14։02

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+