Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով խորհրդական, Արգենտինայում և ՌԴ-ում ԱՄՆ նախկին փոխհյուպատոս Միքայել Դարբինյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակում անդրադարձել է Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրներին և բանակի արդիականացման հեռանկարներին:

Նախկին դիվանագետը վերլուծել է TRIPP նախագծի նպատակները՝ մտահոգություն հայտնելով ԱՄՆ-ի հետ կնքված նոր ռազմավարական գործընկերության վտանգների վերաբերյալ՝ հատկապես Հանրապետության օրվա զորահանդեսին իրանական զինատեսակների ցուցադրման համատեքստում:

Մեկնաբանելով TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը՝ Դարբինյանը նշել է, որ Վաշինգտոնը չի վստահում Հայաստանի գործող ղեկավարությանը և ուզում է անձամբ վերահսկել գործընթացը։

«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն վերցրել է նախագծի 70% մասնաբաժինը, ինչը խոսում է ներկա իշխանության հանդեպ ցածր վստահության մասին»,- նշել է նա։

Անդրադառնալով Հանրապետության հրապարակում մայիսի 28-ի զորահանդեսին՝ նա փաստել է, որ ցուցադրվել են իրանական արտադրության «Քյավոշ» և «Հաֆեզ» ռադարային համակարգեր, ինչպես նաև «Մաջիդ» ՀՕՊ համակարգեր, որոնք ձեռք էին բերվել 2024 թվականին՝ գաղտնի գործարքով:

Ըստ բանախոսի՝ դրանից անմիջապես հետո ԱՄՆ-ի հետ TRIPP պայմանագրի կնքումը, որը նախատեսում է Մեղրիի հատվածով հարավային տրանզիտային ուղիների բացում, հարվածում է Թեհրանի հետ վստահությանը և կարող է խնդիրներ առաջացնել ռազմական, հատկապես՝ հրթիռների պինդ վառելիքի հետագա մատակարարումների հարցում:

«Հատկապես պինդ վառելիքը հրթիռների համար շատ դժվար է արտադրել և շատ քիչ երկրներ են դրանք արտադրում՝ ԱՄՆ, Կորեա, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան։ Այնպես որ, այո՛, հետագա մատակարարումները կարող է խնդիր լինեն, և սա անվտանգության, զսպման մեխանիզմի լուրջ խախտում է, լուրջ կորուստ է և, փաստորեն, Իրանը կարող է այլևս չվստահել այս իշխանություններին»,- շեշտել է նա։

Դարբինյանն ընդգծել է, որ ներկայիս փաստաթղթերով Հայաստանը դիտարկվում է լոկ որպես տրանզիտային տարածք և շեշտել է, որ իշխանափոխության դեպքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանն իր կապերի շնորհիվ կկարողանա վերանայել պայմաններն ու ավելի ուժեղ դիրքերից պաշտպանել ազգային շահերը։

Բանախոսը ներկայացրել է նաև բանակի բարեփոխման «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած հիբրիդային մոդելը: Այն հիմնված է տարբեր տեղանքներում (այդ թվում՝ անտառային և ձյան պայմաններում) գործելու համար վերապատրաստված հատուկ «կոմանդոսատիպ» արագ արձագանքման ստորաբաժանումների ստեղծման, զինծառայողների սոցիալական ու տնային հարցերի լուծման, ինչպես նաև խորը հոգեբանական պատրաստության վրա: Այս համատեքստում նա վկայակոչել է Արթուր Ավանեսյանի (Կանդազ, կալանավորվել է ապրիլի 28-ին՝ 2 ամսով) խոսքերը հոգեբանական պատրաստվածության առաջնահերթության մասին: 

«Ինչպես Ավանեսյանն էր միշտ ասում, հոգեբանականն էական է․ մեծ բացթողում է։ Դու կարող ես ամենալավ զենքն ունենալ, բայց եթե մարտական դաշտում վախենում ես կամ հոգեպես պատրաստված չես, անիմաստ է զենքը»,- պարզաբանել է Դարբինյանը։

Փորձագետը վստահեցրել է, որ իշխանափոխության դեպքում Կարապետյանն իր միջազգային կապերի և կառավարչական փորձի շնորհիվ կկարողանա վերանայել կնքված պայմանագրերը, հավասարակշռել ԱՄՆ-ի ու Իրանի շահերը և ավելի ուժեղ դիրքերից պաշտպանել ազգային շահերը՝ առանց նախկին ձեռքբերումները զրոյացնելու:

Մանրամասն՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+