Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:28

Միրզոյանը՝ ԵՄ դիտորդներին «մի կրակոցով հեռացնելու» Ալիևի խոսքերի մասին

Միրզոյանը՝ ԵՄ դիտորդներին «մի կրակոցով հեռացնելու» Ալիևի խոսքերի մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Armenia Today-ին չի մեկնաբանել ԵՄ դիտորդներին «մի կրակոցով հեռացնելու» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝ նշելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։

Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե մի կրակոց արձակեին, դիտորդներն անմիջապես կփախչեին, և այնտեղ անգամ նրանց հետքը չէր մնա։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է հաստատված․ կրակոցներ չեն հնչում, ըստ այդմ՝ վիրավորներ և զոհեր էլ չկան»,- նշել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ դիտորդները ժամանակիին նշանակալի դեր են ունեցել նաև մթնոլորտի ձևավորման հարցում։

«Նորմալ համագործակցում ենք ԵՄ դիտորդական առաքելության հետ, իրենք իրենց մանդատի ժամկետի մեջ են և իրենց գործունեությունն իրականացնում են։ Նրանք նշանակալից դեր են խաղացել ժամանակին, նաև՝ մթնոլորտի ձևավորման համար»,- ընդգծել է Միրզոյանը։

2023 թվականի փետրվարի 20-ին մեկնարկել էր ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի:

2024 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել էր ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։

Հունվարի 29-ին ԵՄ երկրների դեսպանները հավանություն էին տվել Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը։ Ալիևը հունվարին քննադատել էր հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ այն անվանելով «ուղղակի թղթի կտոր»։

Փետրվարի 25-ին Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահ Նիլս Ուսակովսը հայտարարել էր, որ Բաքուն և Մոսկվան քննադատում են ԵՄ դիտորդական առաքելությունը՝ դիտելով այն որպես սպառնալիք խաղաղության պայմանագրի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+