Մայիսի 9-ը ինձ համար եղել և մնում է հաղթանակի օր, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այն մեր պապերի և հաջորդ սերունդների հաղթանակի օրն է։
«Ուզում եմ ամբողջ հայ ժողովրդին շնորհավորել այս հաղթանակի օրվա կապակցությամբ։ Հաջորդ մեծ հաղթանակը մեր ժողովրդի հետ մենք ունենալու ենք հունիսի 7-ին»,- նշել է նա։
Հայաստանում մայիսի 9-ը պաշտոնապես նշվում է որպես Հաղթանակի և խաղաղության օր: Մինչև 2023 թվականը մայիսի 9-ը Հայաստանում նշվում էր որպես Եռատոն: Այս օրը հայ ժողովուրդը նշում է 1945 թվականի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, ադրբեջանական օկուպացիայից Շուշիի ազատագրումը և 1992 թվականին Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը:





































