Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է Հայաստանի բնակչությանը Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 102-րդ տարեդարձի կապակցությամբ: Վրաստանի ԱԳՆ համապատասխան հայտարարություն է տարածել Twitter սոցիալական ցանցում:
«Մենք անկեղծորեն շնորհավորում ենք Հայաստանի ողջ բնակչությանը 1918-ին Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ: Այս շատ կարևոր օրը Վրաստանը մաղթում է բարեկեցություն և հաջողություններ մեր հարևան երկրին»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորական ուղերձում:
Our sincere congratulations to all the people of #Armenia on the anniversary of the establishment of the First Democratic Republic in 1918. Georgia wishes continued welfare & success
to our good neighbor country on this very important occasion @MFAofArmenia ?? ??— MFA of Georgia (@MFAgovge) May 28, 2020
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







