Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Պեկին՝ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ բանակցություններ վարելու նպատակով, հայտնել է Press TV-ն։
«Արաղչին Պեկին է ժամանել դիվանագիտական պատվիրակության գլխավորությամբ։ Այցի ընթացքում նա նախատեսում է բանակցություններ վարել չինացի գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ»,- նշել է հեռուստաալիքը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտարարել էր նախարարի Չինաստան նաատեսված այցի մասին՝ ընդգծելով, որ «Արաղչին շարունակում է դիվանագիտական խորհրդատվությունները տարբեր երկրների հետ»։
Ապրիլի վերջին Իրանի արտաքին գործերի նախարարն ավարտել էր միջազգային շրջագայությունը. նախ նա այցելել էր Պակիստան, ապա՝ Օման և Ռուսաստան։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։
Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։





































