Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:53

Ցավալի սխալ․ CCAF-ը՝ Փարիզում ՀՀ դեսպանատան բացմանը որոշ անձանց չհրավիրելու մասին

Ցավալի սխալ․ CCAF-ը՝ Փարիզում ՀՀ դեսպանատան բացմանը որոշ անձանց չհրավիրելու մասին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ազգային գրասենյակը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցչական անձանց Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման արարողությանը չհրավիրելու Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ:

Խորհուրդը նման որոշումը որակել է որպես ցավալի սխալ։ Նշվում է, որ դեսպանատան բացմանը հնարավորություն չունեին մասնակցելու խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

CCAF-ից շեշտել են, որ դեսպանությունն ամբողջ ազգի ընդհանուր տունն է, այն վայրը, որտեղ Հայաստանը ներկայանում է իր ամբողջականությամբ, բազմազանությամբ և արժանապատվությամբ՝ վեր կանգնելով պահի տարակարծություններից և կուսակցական հաշվարկներից։

«Սահմանափակելով Ֆրանսիայի հայկական համայնքի ճանաչված ներկայացուցիչների մուտքը՝ ՀՀ կառավարությունը հեռանում է ազգի համախմբման իր կոչումից»,- ասվում է հայտարարության մեջ։

Խորհուրդը շեշտել է, որ Թորանյանի և Փափազյանի անուններն անքակտելիորեն կապված են Ցեղասպանության հիշողության, ճանաչման և հայ ժողովրդի արժանապատվության պաշտպանությանն ուղղված տասնամյակների պայքարի հետ։

«Ժողովրդավարորեն ընտրված ղեկավարներին զրկելը նշանակում է զրկել սփյուռքի կազմակերպված հատվածի զգալի մի մասի»,- նշել են գրասենյակից։

Կազմակերպությունից հիշեցրել են, որ 1995 թվականից ի վեր՝ Հայ Առաքելական եկեղեցին ներկայիս շենքն անվճար տրամադրում է ՀՀ դեսպանությանը։ Իսկ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Գևորգյանի չմասնակցելը միջոցառմանը, ասվում է հայտարարության մեջ, նշանակում է բացասական ուղերձ Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում հայրենի հողից վտարված, գաղթի հարկադրված և ամեն ինչից զրկված 120 000 արցախահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործին։

Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+