Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:17

Դուք չեք ուզում, որ ՍԴ խնդիրը լուծվի․ Ռուբինյանը՝ ԲՀԿ-ականներին

Դուք չեք ուզում, որ ՍԴ խնդիրը լուծվի․ Ռուբինյանը՝ ԲՀԿ-ականներին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին, արձանագրեց՝ այն վերաբերում է հանրաքվեներին ընդհանրապես, և ոչ թե միայն ապրիլի 5-ին նախատեսված ու հետաձգված հանրաքվեին։

«Նախագիծն այն մասին չէ, թե ինչ պետք է լինի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի հետ, բայց քանի որ նախագիծը վերաբերում է բոլոր հանրաքվեներին, այդ պատճառով այն վերաբերում է նաև դրան։ Մենք հասկացանք, որ նոր իրողություն է, և արտակարգ դրությունը կարող է ձգվել 1 տարի, 2 տարի։ Եվ կարող է իրավիճակ առաջանալ, որ նախապես նշանակվել է հանրաքվե, բայց, օրինակ, 2 տարի անց՝ արտակարգ դրության ավարտից հետո, երբ հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել, այս կամ այն պատճառով հանրաքվեի խնդրո առարկան արդեն չկա, և այլն։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ հանրաքվեն լավագույն տարբերակն է խնդիրը լուծելու։ Հետագայում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ակնհայտ է դարձել, որ քանի դեռ համավարակը հաղթահարված չէ, հանրաքվե հնարավոր չի լինելու անցկացնել։ Բայց մենք ուզում ենք խնդիրը լուծել, հետևաբար, եթե հնարավոր չի դառնում հանրաքվեով խնդիրը լուծել, մենք գտնում ենք այլ ուղի խնդիրը լուծելու համար»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների քննադատություններին: Ռուբինյանի խոսքով, ԲՀԿ-ն առաջարկում էր դիմել Վենետիկի հանձնաժողովին, ապա նախանշում, որ չի մասնակցելու խոցելի իրավական գործընթացին։

«Ո՞րն է տրամաբանությունը։ Եթե համարում էիք խոցելի իրավական գործընթաց, պետք է միայն երջանիկ լինեք, որ հիպոթետիկ գործընթացը չեղարկվի։ Եթե գտնում էիք՝ կարևոր է Վենետիկի հանձնաժողովին դիմելը, հիմա պետք է կրկնակի երջանիկ լինեիք, որովհետև Արդարադատության նախարարը դիմել է հանձնաժողով։ Մենք ուզում ենք լուծել խնդիրը, Դուք՝  ոչ։ Հիմա Դուք ուղիղ ասելու փոխարեն, որ չեք ուզում ՍԴ խնդիրը լուծվի, եկել ասում եք` բա ինչի՞ չեք անում այդ հանրաքվեն և այլն»,- նշեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+