Երևանն ու Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում
հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
«Հայաստանն ու Ադրբեջանն զգալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցների Իրանից տարհանման գործում։ Օրինակ՝ Բաքուն թույլ է տվել ռուսներին օգտվել Աստարայի սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ էր առանձին անցակետերի համար՝ Թեհրանում ՌԴ դեսպանատան նախնական խնդրանքով»,- նշել է դիվանագետը։
Իրանում ռազմական գործողությունների ընթացքում
Armenia Today-ը
կապի մեջ էր Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ։ Մեզ հայտնել էին, որ Իրանից-Հայաստան սահմանային անցակետը բաց է, բայց ինտերնետ կապի խափանման պատճառով աշխատանքները դանդաղել են։ Ըստ տեղեկությունների՝ անցակետով ՀՀ են գալիս ոչ միայն հայեր ու իրանցիներ, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
ՌԴ դեսպանատունն ապրիլի 7-ին
հայտնել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Հայաստանի միջոցով տարհանվել է 509 ՌԴ քաղաքացի: