Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:16

Գործարարները Փաշինյանին դժգոհել են ՌԴ սահմանափակումների համար. ԶԼՄ

Գործարարները Փաշինյանին դժգոհել են ՌԴ սահմանափակումների համար. ԶԼՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը գործարարները դժգոհել են Ռուսաստանի հետ վարած քաղաքականության հետևանքով իրենց համար ստեղծված իրավիճակից, գրել է «Հրապարակը»։

Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանն ապրիլի 13-ին կայացած հանդիպմանը փորձել է մեղմել ՌԴ-ի կողմից հայկական բիզնեսի նկատմամբ հնարավոր սահմանափակումների մասին անհանգստությունները։ Նշվում է, որ գործադիրի ղեկավարը փորձել է կանխել հնարավոր դժգոհությունները։

Վարչապետը հանդիպման մասնակիցներին հավաստիացրել է, որ իրավիճակը շուտով կկարգավորվի, իսկ տարածաշրջանային խաղաղության հեռանկարը կստեղծի սպառման նոր հնարավորություններ, գրել է թերթը: Չնայած այս հավաստիացումներին, թերթի աղբյուրների փոխանցմամբ, որոշ գործարարներ իրենց անհամաձայնությունն են հայտնել կառավարության վարած քաղաքականությանը։

ՌԴ-ի կողմից Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ վերահսկողության հնարավոր խստացումների մասին է գրել նաև «Փաստ» օրաթերթը։

Ռուսական կողմից հայկական բիզնեսի նկատմամբ սահմանափակումների հնարավորության մասին տեղեկությունները հաջորդել էին ապրիլին 1-ին Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ թեպետ Փաշինյանը հավաստիացրել է, թե ՀՀ-ում ռուսական բիզնեսին ոչինչ չի սպառնում, նրա խոսքով, փաստերն այլ բանի մասին են վկայում։ Նա մատնանշել էր «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքների խախտման, ինչպես նաև ՀՀ իշխանությունների՝ երկաթուղիների կառավարման գործում ՌԴ-ին փոխարինելու ցանկությունը։ 

Ավելի ուշ ԶԼՄ-ները չէին բացառել, որ Մոսկվան կարող է սահմանափակումներ կիրառել Հայաստանի իշխանությունների հետ կապված բիզնեսների նկատմամբ։ Ապրիլի 7-ին «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ»-ը դիմել էր դատարան՝ պահանջելով դադարեցնել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան և դրա հիման վրա կասեցնել ՌԴ արտահանվող ալկոհոլային խմիչքների արտահանումը։

ՌԴ-ում ապրիլի 12-ին վերսկսվել էր «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո Օլեգ Գուսովի մահվան գործի քննությունը, որը կասեցվել էր 2025-ին («Ջերմուկը» պատկանում է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ընտանիքին-խմբ․)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+