Հանրաքվեի հարցը ժամանակավրեպ է, դրա ժամանակը չէ: Երկրում կան լրջագույն խնդիրներ. թվերը ցույց տվեցին, որ մայիսն էլ է վատ լինելու, հունիսն էլ, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին
Նրա խոսքով՝ իշխանության կողմից իրականացվող հակաճգնաժամային քայլեր շատ հեռու են անգամ 3 մինուսից:
«Մենք ասել ենք, որ հանրաքվեի գաղափարին կողմ ենք, որն ամենաբարձր արժեքն է՝ ժողովրդի կամարտահայտությունը։ Հիմա ի՞նչ է եղել, թողեք անցնի, հաղթահարենք այս ճգնաժամը, հետո կբերենք, հանրաքվեն կանենք, ժողովուրդն իր կարծիքը կասի և մենք համապատասխան լուծումները կանենք։ Միտքը պարզ է. տանում եք Սահմանադրական դատարանի հետ կապված ձեր ցանկությունների լուծմանը: Սա գիտե՞ք՝ ինչի նման է. հիշո՞ւմ եք, այն որ բակերում մարդիկ էին գալիս, կանչում էին՝ «Դանակ-մկրատ սրեմ, դանակ-մկրատ սրեմ: Ու ոչ մեկ չէր իջնում, որ սրեր: Հիմա պետք է վերջ տալ սա, ՍԴ-ի շուրջ դանակ-մկրատ սրելու ժամանակը չի, մեր երկրում լրջագույն խնդիրներ կան։ Ինստիտուտները պետք է հարգել, պետք է գնալ իրավական ճանապարհով, պետք չէ բերել և ԱԺ-ին լիազորություններ տալ՝ դա հակասահմանադրական է», — ասաց Մելքումյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






