Կառավարությունն առաջարկվում է ստեղծել պարեկային ծառայություն, որը փոխարինելու է ճանապարհային ոստիկանությանը: ԱԺ-ում Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը Արդարդատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանից հետաքրքրվեց, թե այս ծառայության համար, որքա՞ն միջոցներ են պետական բյուջեից հատկացվելու և ի՞նչու հենց այս ժամանակահատվածում է նման ծառայություն և կենտրոն ստեղծվում:
Գրիգորյանը նշեց, որ սա կառավարության կողմից հաստատված բարեփոխումների ռազմավարության և դրա եռամյա գործողությունների ծրագրից բխող պլանավորում է, ի սկզբանե՝ դեկտեմբերից սկսած, այս քննարկումները եղել են ռազմավարության և պարեկային ծառայության գործարկումը օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, իսկ դրանք առանց իրար չեն կարող լինել արդյունավետ, սա նախատեսված է որպես առաջին արդյունք և նախատեսված է հենց այս ժամանակ:
Դիտարկմանը՝ արդյո՞ք 16 միլիարդ դրամ կազմող ծրագրի մասին է խոսքը գնում, Գրիգորյանն արձագանքեց` չիգիտի, թե պատգամավորն ինչ 16 միլիարդի մասին է խոսում, և հավալեց, որ կտրամադրի թիվը:
«Ծախսերի հետ կապված ասեմ, որ մենք կառավարությունում բավականին մանրամասն և հանգամանալից քննարկում ենք ունեցել. շինարարության գծով ծախսեր ունենք, այնուհետև, ունենք մեքենաների գծով և տեխնիկական համալրման մասով ծախսեր: Որոշակի ծախսերն արդեն իսկ պլանավորվել են 2021թ. բյուջեով: Կարևոր է նշել, որ մենք այս ընթացքում միջազգային գործընկերների հետ շատ հաջող բանակցություններ ենք իրականցրել և ԵՄ և ԱՄՆ կառավարության կողմից այս պահին ունենք բավականին լուրջ հանձնառություններ՝ ծախսերի ահագին մասն իրենց վրա վերցնելու առումով»,- ասաց փոխնախարարը:
Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում գործընկերների աջակցությամբ սկսվել է հագուստի ձեռքբերման գործընթացը, դասախոսների վարձատրության աջակցությունն էլ, որովհետև դասախոսներին մրցույթով են ընտրվելու: Նա նշեց, որ այդ առոմով աշխատանքներն ընթացքի մեջ են և հավելեց, որ ծախսերի մասով ընդհանուր թիվը հիմա չի գտնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






