Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:17

ՄԻԵԴ վճիռը իրավական գնահատական է Ադրբեջանի իրագործած ֆաշիստական քաղաքականությանը

ՄԻԵԴ վճիռը իրավական գնահատական է Ադրբեջանի իրագործած ֆաշիստական քաղաքականությանը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է այսօր հրապարակված ՄԻԵԴ-ի վճռին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մասով։

Հայրապետյանի խոսքով՝ այն իրավական գնահատական է Ադրբեջանի իրագործած ֆաշիստական քաղաքականությանը։

«ՄԻԵԴ վճիռը հստակ արձանագրում է, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածները՝ կյանքի իրավունքը և խտրականության արգելքը։ Սաֆարովի հանցանքը որակվել է որպես էթնիկ հողի վրա գործած հանցագործություն»,- նշեց պատգամավորը։

Հայրապետյանի կարծիքով՝ այս վճիռը չափազանց խոսուն է․ այն միանգամայն հասկանալի է դարձնում, թե ինչ ենք մենք խոսում, երբ առավոտից երեկո արձանագրում ենք կենսական անվտանգության մասին մեր թեզը՝ հստակ նշելով, որ այն զիջման ենթակա չէ

Իմքայլական պատգամավորը հիշեց, որ Ադրբեջանը իր առաջնային ուղղություններից մեկն է հայտարարել մուլտիկուլտուրալիզմը։

«Ի՞նչ մուլտիկուլտուրալիզմի մասին խոսք կարող է գնալ, երբ էթնիկ հողի վրա դաժան հանցանք գործած մարդասպանը հերոսացվում և պարգևատրվում է անձամբ երկրի նախագահի կողմից։ Եթե մենք տեսնենք, թե ինչպիսի հերոսներ ունի մեր հարևան հակառակորդը, կհասկանանք, թե ինչպիսի երկրի հետ մենք գործ ունենք»,- նշեց պատգամավորը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+