Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:09

Համամասնական ընտրակարգի անցում՝ 4 000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում

Համամասնական ընտրակարգի անցում՝ 4 000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում

ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթներն Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այն հեղինակել են խորհրդարանական երեք խմբակցությունների անդամները, և դա կարևոր նախադեպ է։

Նախարարը նշեց, որ օրենքի կարևորությունը ընդգծվում է նաև նրանով, որ 2018 թվականին, երբ ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, անհրաժեշտություն է առաջացել տեղական մակարդակում ունենալ խորհրդարանական մոդելին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ավագանու իրական լիազորություններն ընդգծող և միևնույն ժամանակ դա ապահովող իրավական նորմեր։

«Նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 4 հազար ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ, 4 հազար և ավելի ընտրող ունեցող նաև բազմաբնակավայր համայնքներում՝ ՏԻՄ համամասնական ընտրություններ։ Սա ենթադրում է, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում պետք է լինեն համամասնական ընտրակարգով ընտրություններ, որոնց կմասնակցեն քաղաքական կուսակցություններն ու դաշինքները։ Սա կարևոր է նրանով, որ կուսակցություններն իրենց ունեցած ներուժը կարողանալու են 5 տարի շարունակ ավագանիում իրացնել»,- նշեց Պապիկյանը։

Նախարարն ասաց, որ նախկինում ունեցել են դեպքեր, երբ համայնքի ղեկավարը 1-2 տոկոսով, երբեմն՝ մի քանի ձայնով պարտություն է կրել, և տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը 5 տարի շարունակ դուրս է մղվել տվյալ համայնքում քաղաքական դերակատարում ունենալուց։

Համայնքի ղեկավարի ընտրության օրը պետք է սահմանվի ԿԸՀ-ի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետը լրանալու օրվան առավել մոտ օրը՝ նշեց Պապիկյանը։

Առաջարկվող փոփոխություններով՝ սահմանվում է նաև համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, գրավի չափը։

«Առաջարկվում է անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն։ Իսկ կուսակցությունների դաշինքի համար 6 տոկոս՝ գործող 8-ի փոխարեն, և եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 կամ 6 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացած կուսակցությունները և դաշինքները»,- նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը՝ հավելելով, որ սա կապահովի ներառականություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+