Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:19

Միայնակ ոչ մի քաղաքական գործիչ չի կարող հաղթահարել երկրի առջև եղած խնդիրները․ նախագահ

Միայնակ ոչ մի քաղաքական գործիչ չի կարող հաղթահարել երկրի առջև եղած խնդիրները․ նախագահ

«Պետականաշինության գործընթացում նախագահի փոխգործակցությունը վարչապետի և քաղաքական ու հասարակական այլ գործիչների հետ անհրաժեշտություն է,- ռուսաստանյան «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի վաչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նախագահն ընդգծել է, որ ինքը՝ որպես պետականության և Սահմանադրության երաշխավոր, չի կարող իրեն ճոխություն թույլ տալ խոսելու անձնային հարաբերությունների մասին․ նախագահը պարտավոր է մտածել բացառապես պետական կատերգորիաներով՝ ձգտելով օժանդակել որակապես այլ քաղաքական մշակույթի ձևավորմանը, որից ուղղակիորեն կախված կլինի մեր ապագան»:

Սարգսյանն նշել է, որ առանձին վերցրած ոչ մի քաղաքական գործիչ և իշխանության ոչ մի ճյուղ չի կարող հաղթահարել երկրի առջև կանգնած խնդիրները:

«Համակարգված մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև այլընտրանք չունի, քանի որ մենք գտնվում ենք համաշխարհային փոփոխությունների խաչմերուկում, որոնք արդեն տեղի են ունենում մեր աչքի առաջ»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ մեր պետականաշինության վերջնական հաջողությունը կախված է հավասարակշռության և հակակշիռների համակարգի ստեղծումից:

Հանրապետության նախագահի խոսքով՝ մեր խնդիրների մեծ մասը բարդ, խճճված բնույթի են, ինչը մեզանից պահանջում է ունենալ ոչ ստանդարտ մտածողություն՝ գտնելու առավել արդյունավետ լուծումներ՝ հավելելով, որ հակառակ դեպքում կարող ենք հայտնվել պատմության ճամփեզրին։

Ինչ վերաբերում է իրեն, Արմեն Սարգսյանն ասել է, որ լինելով Երրորդ Հանրապետության ակունքներում՝ չէր ցանկանա գնահատականներ հնչեցնել այս կամ այն առանձին քաղաքական գործընթացների վերաբերյալ:

«Իմ խնդիրը, որպես երկար քաղաքական ճանապարհ անցած նախագահ, համակարգային խնդիրներին լուծումներ գտնելն է, ինչպես նաև հայ ազգի և պետականության ամբողջականության երաշխավոր լինելը՝ պաշտպանելով մեր խորքային երկարաժամկետ շահերը: Հենց դրանում եմ տեսնում նախագահի ինստիտուտի հիմնական գործառույթը,- ասել է Հանրապետության նախագահը: -Միևնույն ժամանակ, պետք է հստակ գիտակցել, որ իմ իրավասությունները սահմանափակված են գործող Սահմանադրությամբ, և ես չեմ կարող ո՛չ ազդել քաղաքական որոշումների վրա, ո՛չ էլ՝ դրանց որևէ գնահատական տալ»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+