Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:31

Ոստիկանությունը բարեգործական հիմնարկ չէ, ձերբակալությունից քերծվածքները նորմալ են

Ոստիկանությունը բարեգործական հիմնարկ չէ, ձերբակալությունից քերծվածքները նորմալ են

Սյունիքի մարզպետի աշխատանքից կոնկրետ ես գոհ եմ, շատ ու շատ բաներ է հաջողվել Հունան Պողոսյանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Այդ հաջողվածների մասին, իհարկե, մենք չենք կարող բարձրաձայնել և ոչ էլ կիմանանք, թե ինչեր են կանխվել: Սակայն պետք է ասեմ, որ Հունան Պողոսյանը չէ պատասխանատուն մարզում իրավապահ մարմինների աշխատանքի համար»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանն անդրադարձել է Կապանի դեպքերին՝ նշելով, որ ծանր հանցագործության փաստով Քննչական կոմիտեում քննվում է գործ, կատարվում են քննչական գործողություններ, դրանց մաս են կազմել ձերբակալությունները և ձերբակալություններից հետո Կապանում հավաքվել են այդ ձերբակալվածների հարազատները կամ ընկերները և փորձում էին հայտնել իրենց կամքը, որ գործը պետք է քննվի Կապանում, Սյունիքում կամ չգիտեմ որտեղ:

Խոսելով այն մասին, թե ձերբակալվածները քերծվածքներ են ստացել, պատգամավորը նշել է․ «Ոստիկանությունը բարեգործական հիմնարկ չէ, ձերբակալության ժամանակ կիրառվում է համաչափ ուժ, դրա դեպքում որոշակի քերվածքներ են հնարավոր, և դա նորմալ է: Ձերբակալության ընթացքում որոշակի սահմանափակումներ են կիրառվում, համաչափ ուժ, դրա հետևանքով հնարավոր է որոշակի քերծվածքներ առաջանան: Դուք ամեն օր կարող եք ականատես լինել միջազգային ձերբակալությունների, ասեմ, որ ամենանուրբ ձերբակալությունները ՀՀ ոստիկանությունում են. կարող է անձը դիմադրություն ցուցաբերել, քերծվածքների առաջացումը նորմալ է, դա համաչափ ուժի կիրառում է»,- նշել է պատգամավորը:

Ըստ նրա՝ Կապանում քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց կողմից անձի առևանգման փաստով, որին ինքը որակում կտար՝ շատ նման բանդայի դրսևորման:

«Մեր հանրությունը պետք է տեսնի, որ այդ քրեական գործն ավարտին է հասցնելու և անձին առևանգելու, ծեծելու, խոշտանգելու համար մարդիկ  կրելու են պատասխանատվություն՝  անկախ այն հանգամանքից, թե որտեղ են աշխատում, համայնքի ղեկավար են, թե ղեկավար չեն և ինչ սոցիալական ստատուս կամ նյութական կարողություններ ունեն: Այդ բոլորը պետք է բացառվի: Գործը քննվում է, փաստաբաններ կան ներգրավված, իրավական գործընթացի մեջ է, բոլորը կարող են արտահայտել իրենց կարծիքները»,-ասաց նա:

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ քրեական տարրերի հետ գործ ունեն իրավապահները, պատգամավորը պատասխանել է, որ եթե անձը ձերբակալվում է, հետևաբար նա կասկածվում է որոշակի հանցագործության մեջ, կան հիմնավոր ապացույցներ։

«Հետևաբար, դուք կասկածվողին ոնց կբնութագրեք՝ քրեական տարր թե, ոչ, ես չեմ կարող ասել: Արդյոք նրանք շարունակական միշտ կատարել են այդպիսի արարքներ, թե ոչ, դա  կպարզի քննությունը: Բայց այս պահին նրանք մեղադրվում են հանցավոր արարք կատարելու մեջ,  կան կասկածներ, որ իրենք են կատարել, հետևաբար նախաքննությունը պետք է ավարտվի իր տրամաբանությամբ»,-նշեց նա:

Արմեն Խաչատրյանի կարծիքով՝  անձնական և մի շարք շահերով պայմանավորված այս դեպքի հետ կապված աղմուկ բարձրացավ

«Մի շարք ռեսուրսներ ունենալու պատճառով է՝ նյութական, դրամական, և ինչու չէ՝ պաշտոնական և այդ ռեսուրսների օգնությամբ փորձում են քնգործի քննությունը փակուղի մտցնել: Քննությունը տարվում է նաև Քաջարանի համայնքապետի մասնակցության աստիճանը որոշելու համար: Հիմա քննարկվում  հարցը, թե նրա դերակատարումն որքան է եղել՝ կազմակերպել է, օժանդակել է, դրդել է, թե ինքն է կատարել: Այդ խնդիրները պետք է պարզվեն և արդեն պարզ է այս բողոքի ակցիայի իմաստը»:

Նա հավելեց, որ ըստ իր տեղեկությունների այնտեղ շահերով պայմանավորված անձինք են երեկ հավաքվել Կապանում. «Այդտեղ ժողովրդի կամք չկար, շահերով պայմանավորված մարդիկ էին հավաքվել, որպեսզի կարողանան ներազդել գործի քննության վրա:

Իհարկե այդ ակցիան ինքնաբուխ չէր: Եթե ինքնաբուխ լիներ, ապա ամեն մի քրեական գործով կհավաքվեր 100-200 հոգի և կասեին՝ մենք չենք ուզում, որ գողության համար ընդհանրապես մարդ դատապարտվի»:

Նա նկատեց, որ Քաջարանի քաղաքապետը չի կարող գնահատական տալ ոստիկանության գործողություններին, այլ կարող է ընդամենը որպես քաղաքացի իր կարծիքը հայտնել։

«Գործի քննության ընթացքում կպարզվի հանցագործություն կատարած բոլոր անձանց ինքնությունը, բոլոր փաստական հանգամանքները եւ վստահ եղեք, որ բոլորը դատարանի առաջ պատասխան կկրեն»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+