Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:36

ԼՀ-ն ունի առաքելություն՝ պաշտպանել այլ տեսակետ ունեցողների շահերը․ Թանդիլյան

ԼՀ-ն ունի առաքելություն՝ պաշտպանել այլ տեսակետ ունեցողների շահերը․ Թանդիլյան

«Լուսավոր Հայաստան»-ն ունի առաքելություն՝ պաշտպանելու չհամաձայնողների, այլ տեսակետ ունեցողների շահերը։ Այս մասին ԼՀ հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Պատգամավորը նախ իր ափսոսանքը հայտնեց ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ նշելով, որ դա զարհուրելի տեսարան էր։

«Ցավում եմ, որ մեր հասարակությունն ականտես եղավ, թե ինչպես է հնարավոր ԱԺ-ում բռնություն կիրառել, հարվածել միայն այն բանի համար, որ որևէ մեկը համարձակվել է չհամաձայնվել և հայտնել այլ տեսակետ իր որոշած ձևաչափով»»,-նշեց Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանն» ունի առաքելություն՝ պաշտպանելու չհամաձայնվողների,  այլ տեսակետ ունեցողների շահերը, որովհետև ի՞նչն է պետության հզորությունը, եթե ոչ այլակարծությունը, բազմակարծությունը, տարբեր տեսակետների հանրագումարից լավագույն որոշումների կայացումը:

«Եթե բոլորը պետք է համաձայնեն իշխանության հետ և դա է իշխանության նպատակը, այդ իշխանությունն ու այդ պետությունը դատապարտված են ձախողման, մենք մեր պետության ձախողումը թույլ չենք տալու, անգամ եթե դա լինի մեր սեփական վարկանիշի հաշվին: Ակնհայտորեն նման միջադեպերն ազդում են բոլոր կողմերի վրա, և ԼՀԿ-ն դրանից զերծ չի մնում: Ինձ համար ուրախալի փաստ է արձանագրելը, որ մեր քաղաքացիներն ունեն հետաքրքիր վերլուծական մոտեցումներ, դիտարկումներ և դիտողություններ»,- նշեց նա:

Թանդիլյանի խոսքով՝ մարդիկ նաև զարմանք են հայտնում այն պատճառահետևանքային կապի վերաբերյալ, որի միջոցով իշխանությունը փորձում է արդարացնել բռնության կիրառումը։

Թանդիլյանը համոզված է՝ ԼՀԿ-ն այդ ծանր գործը պետք է պատվով անի, պարտավոր է անել, որովհետև դա բխում է պետության շահերից: «Անկախ այն հանգամանքից, որ բավարարված չենք իշխող մեծամասնության թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականից, իրավիճակից, պատրաստվում ենք շարունակել մեր աշխատանքներն էլ ավելի ուժեղ, էլ ավելի բարձր մակարդակով, էլ ավելի բովանդակային, հասցեական՝ առաջ մղելով մեր պետության առջև ծառացած խնդիրների լուծման մեր առաջարկներն ու նախագծերը»,- ընդգծեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+