Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը ինձ կխփի․ Մարուքյան

«Չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը ինձ կխփի, եթե սպասեի, ինքը ինձ չէր հասցնի խփել»,- խորհրդարանում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու ԱԺ-ում հայտնի միջադեպի ժամանակ ամբիոնից շարժվեց դեպի Միքայելյանը: Նա նկատեց, որ երկրի վարչապետը ԱԺ ամբիոնից փորձեց արդարացնել բռնությունը։

«Ես առաջինը չէի խփի, բայց ես կխուսափեի այդ հարվածից։ Ինչու ես ամբիոնի մոտից առաջ գնացի. երբ տեսնում եմ, որ մարդն ուզում է ինձ շշով խփի, շիշը ձեռքից վերցրեցին, հիմա էլ վեր է կացել, գալիս է, որ ինձ ամբիոնի մոտ հրի-գցի կամ չգիտեմ՝ ինչ անի։ Ոչ միայն շշի ժեստը ինձ ստիպեց մոտենալ, այլ գլուխդ կցխեմ, վիզդ կկտրեմ՝ բռնություն պարունակող խոսքերը։ Մարդը վեր է կացել, ուղիղ գալիս է դեպի ինձ։ Իմ միտքն առաջինը այն է եղել, որ ես ամբիոնի մոտ չմնամ, որ ինձ չհրմշտեն-գցեն, որ ես ամբիոնից չկախվեմ, բայց ես չեմ կանխատեսել մյուս տեսարանը»,- նշեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ Միքայելյանի հետևից արդեն իսկ մարդիկ էին գալիս, որ կանխեին նրան, երբ ինքն իջավ ամբիոնից։ Պատգամավորի խոսքով կա յութուբ, կան տեսանյութեր, որով մարդիկ կարող են տեսնել, թե  ինչ է կատարվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+