Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:00

Չգիտե՞ք ովքեր են 220 դրամով սուպեր գերշահույթ ստացող դիմակ ներկրողները. Զոհրաբյան

Կարևորագույն սոցիալական խնդիրն է այսօր, որ ձեր աշխատանքը մի քիչ ավելի օպերատիվ պետք է լինի, քանի որ այսօր առնվազն 12 դեղատուն եմ մտել և, անկեղծ ասած, միգուցե իմ բախտը չի բերում, ես չգիտեմ, բայց 150, 160 դրամով դիմակ ոչ կենտրոնում, ոչ էլ Արաբկիր համայնքում ես չեմ տեսել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ, դիմելով տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, ասաց ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ դիմակների գինը 210-230 դրամ է:

Զոհրաբյանը նկատեց, որ նախկինում 20 դրամով էլ էին  դիմակն ներկրողները գերշահույթ ստանում, հիմա 220 դրամով էլ են ստանում սուպեր գերշահույթ:
ՏՄՊՊՀ նախագահը համաձայնեց, որ ՀՀ-ում դիմակը 220 դրամով է վաճառվում: Նա տեղեկացրեց, որ պաշտոնապես հաղորդագրություն են ուղարկել  բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, նրանց հետ ամենօրյա կապի մեջ են և տվյալներ են պահանջում։
«Որ ասում եք՝ օպերատիվ աշխատանք կատարեք, ո՞ր լիազորությունը չենք արել: Եթե օպերատիվ աշխատանք ենթադրվում է, որ ես պետք է զանգեմ ներմուծողներին, ասեմ՝ դիմակի գինը իջեցրեք 60 դրամ, թե չէ՝ պատասխանատվության կենթարկեմ, դա կարող է լինել, բայց կարող է որակվել որպես իմ պաշտոնական լիազորությունները սահմանազանցում: Մենք իրենց հետ խոսել ենք, իրավական ճանապարհը ցույց ենք տվել, ասել ենք, որ եթե մեկը կորոնավիրուսի պայմաններում փորձի չարաշահել ունեցած դիրքը, ապա պատասխանատվությունը շատ ավելի խիստ կլինի»,-ասաց նա:
Գևորգյանի խոսքով՝ որպեսզի կարողանան մարդուն պատասխանատվության ենթարկել, առնվազն պետք է որոշ ժամանակահատված դիտարկեն, եթե նույնիսկ մեկ օրում գինը  բարձրացնի, դրա համար որևէ  բան չեն կարող անել։ Ընդգծեց՝ դա ամբողջ աշխարհի փորձն է։
«Հայաստանում դիմակի ձեռքբերման գինը այսօր տատանվում է 113-140 դրամ։ Դա ձեռքբերման գինն է՝ միջազգային շուկայից և տեղական արտադրանքի ինքնարժեքը։  Սրանից էժան մենք փաստ չունենք։ Եթե ունենանք, և պարզվի, որ խաբել են, ապա ավելի վատ կվարվենք նրանց հետ»,- ասաց Գևորգյանը։

 ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դիտարկմանը, որ անձամբ իր համար էլ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է դիմակի գինը 80 դրամից անցնել, Գևորգյանն ասաց, որ եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա մայիսին, ապրիլին 116 դրամ է եղել: Նա նշեց, որ այստեղ տրամաբանությունն այն է, որ աշխարհում եղել է մեծ ծավալի առաջարկ և արտադրող։

«Այո, մեր կարծիքով՝ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ, բայց խոսքն այն մասին չէ, որ 5 դրամով են ձեռք բերել և վաճառել են 220 դրամով, խոսքն այն մասին է, որ, օրինակ՝ 110-120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչև 220 դրամով, ընդ որում՝ հարկերը ներառյալ, և եթե հարկերը հանում ենք, մոտավորապես 45-50 դրամ շահույթի մասին է խոսքը»,-ասաց նա և նշեց, որ դրա համար էլ հարուցել են վարույթ,  ինչպես նաև ձեռնոցների շուկայում են վարույթ հարուցել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+