Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:13

ՔՊ պատգամավորների որոշ թեկնածուներ թմրանյութերի թեստ կհանձնեն. ԶԼՄ

ՔՊ պատգամավորների որոշ թեկնածուներ թմրանյութերի թեստ կհանձնեն. ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում կան թեկնածուներ, որոնք կասկածվում են թմրամիջոցների համակարգված օգտագործման մեջ, նրանք թեստ կհանձնեն, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հորդորել իր որոշ կուսակիցներին թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստ հանձնել։

Իշխող ուժի հետ կապվող այս թեման սկսվել է արծարծվել 2024 թվականից, երբ տեղեկություններ էին տարածվել, որ ՔՊ կուսակցության պտգամավոր Կարեն Սարուխանյանը թմրանյութ է օգտագործում: Սարուխանյանը հերքել էր այդ տեղեկությունները և հրապարակել թեստի արդյունքները։

ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանն էլ 2025-ի սեպտեմբերին խանգարել էր ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի ճեպազրույցն ու ուղիղ եթերում հարցրել՝ ինչո՞ւ նիստերին չի մասնակցում։ Դրան ի պատասխան՝ Թովմասյանը պահանջել էր, որ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը կազմակերպի Հովհաննիսյանի ամենօրյա թմրամիջոցների թեստավորում՝ նախքան խորհրդարանի շենք մտնելը։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+