Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:09

Հակակոռուպցիոն կոմիտեն 2025-ին դատի է տվել 298 հանրային ծառայողի, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների

Հակակոռուպցիոն կոմիտեն 2025-ին դատի է տվել 298 հանրային ծառայողի, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների

Հակակոռուպցիոն կոմիտեն 2025 թվականին դատի է տվել 298 հանրային ծառայողի, ԱԺ-ում կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է նրա նախագահ Արթուր Նահապետյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգմավոր Աննա Գրիգորյանի հարցին։

Նրա խոսքով՝ որևէ տարանջատում չի դրվել նախկին ու ներկա պաշտոնյաների միջև։

«Ունենք 298 հանրային ծառայող, որոնց մեջ որոշակի թիվ են կազմում նաև գործող պաշտոնյաները»,- հայտարարել է Նահապետյանը։

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանը Նահապետյանին մեղադրել է ոչ հետևողական լինելու մեջ։

«Խորապես համոզված եմ, որ ունեք այդ վիճակագրությունը․ ցանկացած բժիշկ, որ հիվանդին դեղ է տալիս, հետո գալիս, ջերմությունը չափում է, տեսնում է՝ իջե՞լ է, թե՞ չէ։ Հիմա 298-ի մասին եք խոսում, դիցուկ՝ անցած տարի եղել է 325 կամ 211, բայց չի՞ հետաքրքրում Ձեր ուղարկած գործերից քանի՞սն են փլվել դատարանում, քանի՞սը՝ մեղադրական վերդիկտով վերջացել»,- շեշտել է նա։ 

Գրիգորյանն, անդրադառնալով Infocom կայքի հրապարակված հետաքննությանը, ըստ որի՝ խոշոր գործարարներ մաքսային արտոնություններ են ստանում, ապա գումարներ մուծում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ «Իմ քայլը» հիմնադրամին, հետաքրքրվել է, թե արդյոք վարույթ է հարուցվե՞լ այդ առնչությամբ:

Նահապետյանը խուսափել է կոնկրետ դեպքի հանգամանքները քննարկելուց՝ նշելով, որ եթե առկա են հանցագործության վերաբերյալ տվյալներ կամ պատշաճ հաղորդում, իրավական ընթացակարգ է սկսվում, և համապատասխան դատավարական որոշումներ են կայացվում: Նա պատրաստակամություն է հայտնել ծանոթանալ կայքի կողմից իրականացված լրագրողական հետաքննության նյութերին և անհրաժեշտության դեպքում՝ արձագանքել:

«Ինֆոքոմ»-ը հունվարի 30-ին հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ծախսերի համար անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից: Հրատարակությունն ուսումնասիրել է Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցածների շրջանակը և եզրակացրել, որ կուսակցության նախընտրական քարոզարշավի գումարների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+