Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:53

Կապանի և Քաջարանի քաղաքապետերն արձագանքել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին

Կապանի և Քաջարանի քաղաքապետերն արձագանքել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին

Կապան և Քաջարան քաղաքների քաղաքապետերն արձագանքել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել ոստիկանների կողմից Քաջարանի 4 բնակիչների ձերբակալման մասին, ինչի կապակցությամբ բողոքի ակցիա է ընթանում ոստիկանության Կապանի բաժնի շենքի մոտ:

Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանը «Հրապարակ»- ի հետ զրույցում ասել է, որ Քաջարանի բնակիչների ձերբակալությունների պատճառը քրեական գործն է, որի շրջանակներում ավելի վաղ խուզարկություն  է կատարվել նաև իր բնակարանում:

Միևնույն ժամանակ քաղաքապետը նշել է, որ նշվածում չի տեսնում  քաղաքական կոնտեքստ։ Հարցին, քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է այստեղ, նախկինների դեմ պայքար, Փարսյանն ասել է. «Չեմ կարծում»:

Իր հերթին Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ կատարվածը որակել է որպես քաղաքական հետապնդում: Նա հայտնել է, որ ավելի վաղ խուզարկություններ են կատարվել իր և իր հարազատների տներում:

«Գաղտնիք չէ, որ ես երբևէ չեմ ներգրավվել քաղաքական ինտրիգների մեջ, տուրք չեմ տվել երկրում ծավալված քաղաքական խաղիկներին, զբաղվել եմ բացառապես մեր համայնքի զարգացման, շենացման գործով, համարելով, որ դրանից աստվածահաճ ու պետականամետ ոչինչ չի կարող լինել: Ինչպես տեսնում ենք, սակայն, որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու քաղաքական չեզոքությունը», — հայտարարել է քաղաքապետը: Նա նաև կոչ է արել դադարեցնել «սյունեցիների նկատմամբ ապօրինի ճնշումները»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+