Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

[Տեսանյութ] Միքայել Մինասյանի նոր մեղադրանքները ՀՀ իշխանությունների հասցեին

[Տեսանյութ] Միքայել Մինասյանի նոր մեղադրանքները ՀՀ իշխանությունների հասցեին

Այդ ընտանիքը, որը մինչեւ կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ, այսօր ոչ միայն չի բացատրում, այլեւ մուննաթ է գալիս ժողովրդի վրա: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում հերքել մաքսանենգ ծխախոտին իր ընտանիքի՝ առնչություն ունենալու մեղադրանքը, այս մասին այսօր՝ մայիսի 23–ին, նշել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի վեցերորդ մասում, որը վերնագրել է «Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան»։

Մինասյանի պնդմամբ իր նախկին մեղադրանքների հետ կապված շարունակվում է ՀՀ  պետական ապարատի տոտալ լռությունը: «Ինձ մոտ տպավորություն է, որ նույնիսկ ձեւական քրեական գործ չի հարուցվում, քանի որ կա սարսափ, բայց այդ սարսափը չի խանգարում շարունակել բիզնեսը»,-նշել  է նա:

Անդրադառնալով անդամանդագործության շուրջ ծավալված սկանդալին՝ Միքայել Մինասյանը նշել է, որ դրա մասին եւս իշխանության ներկայացուցիչները չխոսեցին, քանի որ «ծպտյալ» շարունակում են հետեւել, թե երբ կավարտվի աղմուկը:

«Կա փաստ, որ Հայաստանում գործում է մաֆիոզ համակարգ, եւ այդ մաֆիոզ համակարգը Հայաստանը ներքաշել է մի այնպիսի խայտառակ համակարգի մեջ, որի պատճառով մենք կրում ենք աներեւակայելի պրոբլեմներ»,- հավելել է նա:

Միքայել Մինասյանը հայտարարեց, որ օրերս մաքսանենգ ծխախոտով նոր ինքնաթիռ է մեկնել Հայաստանից, այս անգամ ՝ Աբխազիա: «Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով նոր չվերթ է մեկնում արդեն ռուսական Սոչի քաղաք, սակայն մի փոքրիկ նյուանս են մոռացել, որ ՀՀ-ն չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր, եւ ՀՀ փաստաթղթերի մեջ չկա այդպիսի սուվերեն երկիր, ինչպիսին Աբխազիան է: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի փող աշխատելու մոլուցքը անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրահանգները կատարել, Աբխազիային ավելացնում են Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական մեծ պրոբլեմներ»,- ասաց նա:  Մինասյանը մաքսանենգ ծխախոտի մասին իր խոսքերն ապացուցող փաստաթուղթ հրապարակեց:

Ի պատասխան իր հայտարարույթունների, ըստ Մինասյանի, ՀՀ իշխանությունները նոր պատմություն են սկսել մի անձնավորության՝ Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառմամբ, ով բնակվում է ԱՄՆ-ում։
Ներկայացնելով Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը, Մինասյանը նշել է, որ այդ ֆեյսբուքյան գրառումից հետո Նիկոլ Փաշինյանի ամբողջ բուրգը մտնում է մարտի դաշտ և սկսում են այդ ստատուսը տարածել։ Այդուհետ Մանվել Տեր-Առաքելյանը գրում է երկրորդ ստատուսը, որտեղ թեթև շտկումներ է մտցնում՝ ասելով, որ իրականում «ես չեմ խլել, այլ խանգարել եմ կառուցի սրճարանը»,- ներկայացրել է նա՝ ցուցադրելով 2007-ին նկարահանված տեսանյութ, որում պատմվում էր նշված շենքի կառուցման ու դրա դեմ քաղաքացիների բողոքի ակցիայի մասին։

Մինասյանը նշեց, թե այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և հրահանգել հարուցել քրեական գործ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+